Մեքսիկայի նախագահը կարծում է, որ Թրամփը արմատապես փոխել է իր հռետորաբանությունը մեքսիկացիների նկատմամբ

21:47   10 Հուլիս 2020    350

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը արմատապես փոխել է իր հռետորաբանությունը մեքսիկացիների նկատմամբ:

Լոպես Օբրադորի մեկնաբանությունները հնչեցվել են Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից մեկ օր անց, որտեղ Մեքսիկայի նախագահը բարձր էր գնահատեց Թրամփին՝ իր երկրի հանդեպ «բարության եւ հարգանքի համար», ինչը վրդովմունք էր առաջացրել Մեքսիկայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Օբրադորի, թեեւ նախկինում Թրամփը որոշակի «տեսլական» ուներ մեքսիկացիների մասին, բայց «այժմ ամեն ինչ այլ է»: «Նա ամբողջովին փոխել է իր հռետորաբանությունը»,- ասել է Լոպես Օբրադորը: «Նախագահ Թրամփի հետ հարաբերությունները շատ լավ են, եւ, ինչպես ես ասացի երեկ, նա մեզ որպես ընկերների է վերաբերվում, այլ ոչ թե՝ որպես հեռավոր հարեւանների»:

Թրամփը իր նախորդ նախագահական քարոզարշավի ընթացքում մեքսիկացի ներգաղթյալներին բռնաբարողներ եւ թմրամոլներ էր անվանել եւ խոստացել էր ստիպել Մեքսիկային վճարել սահմանային պատի կառուցման համար՝ ապօրինի ներգաղթի եւ ապօրինի թմրամիջոցների հոսքի նվազեցման համար: Մեքսիկայի կառավարությունը հետեւողականորեն հրաժարվում է դա անել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները