Բարբադոսի իշխանությունները թույլ կտան արտասահմանցիներին մեկ տարի հեռահար աշխատել դրախտային կղզուց

22:24   10 Հուլիս 2020    330

Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է այն հնարավորությունը, որպեսզի թույլ տա այցելուներին մնալ կղզում եւ մեկ տարվա ընթացքում հեռահար աշխատել։

Նրա խոսքերով՝ օրենսդիրները ակնկալում են մտցնել 12-ամսյա «բարբադոսյան ողջույնի կնիք», քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բարդացրել են կարճաժամկետ ճանապարհորդությունները՝ թեսթավորման անհրաժեշտության հետեւանքեով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ձեզ պետք չէ աշխատել Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Լատինական Ամերիկայում, եթե կարող եք գալ այստեղ եւ մի քանի ամիս անընդմեջ հեռակա աշխատել»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ դա թույլ կտա «մարդկանց գալ եւ այստեղից թվային տարբերակով աշխատել»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները