ԱՄՆ-ը ԱԲ-ի հիման վրա սպառազինությունների մահացու համակարգերի փորձարկումներ է անցկացնում

09:16   11 Հուլիս 2020    226

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի JAIC տխրահռչակ կենտրոնի (ԱԲ ռազմական մշակումների կենտրոն) ղեկավարը խոստովանել է, որ կենտրոնը զբաղվում է արհեստական բանականության հիման վրա սպառազինությունների մահացու համակարգերի փորձարկումներով, հայտնում է HighTech+-ը:

2018-ին Պենտագոնը ձեւավորել է արհեստական բանականության միասնական կենտրոն (Joint AI Center, JAIC), որը պետք է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատրաստի ռազմական նոր տեխնոլոգիաների օգտագործման համար եւ վերահսկի ԱԲ ոլորտում նախագծերը: Դրանցից մեկը՝ JAIC առաջին մահացու նախագիծը, արդեն մտել է փորձարկման փուլ: Ըստ VentureBeat-ի, կենտրոնի տնօրեն Նանդ Մուլչանդանին չի բացահայտել մանրամասները, ակնարկել է միայն մշակման մարտավարական բնույթի եւ մարդու կողմից ռոբոտի լիակատար վերահսկման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ճիշտ է, որ շատ ապրանքներ, որոնց վրա մենք աշխատում ենք, կդառնան սպառազինության համակարգեր: Դրանցից ոչ մեկը այժմ պլանավորված չէ որպես ինքնավար համակարգ, մենք դեռ առաջնորդվում ենք 3000.09 հրահանգով,- ասել է նա,- «մահացու» բառը, եւ ես կարծում եմ, որ այստեղից են առաջանում ռոբոտ-մարդասպանների եւ Տերմինատորի ասոցիացիաներ, ծայրահեղ դեպք է, որին բոլորը ուշադրություն են դարձնում: Սա այնպիսի հեռավոր ծայրահեղ դեպք է, որ մենք դրանից շատ հեռու ենք հարթակի, տեխնոլոգիաների, հնարավորությունների, ապարատային եւ ծրագրային ապահովման, ալգորիթմների առումով: Բայց ակնհայտ է, որ հենց դրան են բոլորը արձագանքում»,- ասել է Մուլչանդանին:

Պաշտպանության նախարարության 3000.09 հրահանգը սահմանում է սպառազինությունների ռազմական ինքնավար համակարգերի օգտագործման կանոնները: JAIC-ի վերջին նախագծերը ներառում են մի շարք ալգորիթմներ, որոնք նախատեսված են NORTHCOM-ի եւ Համավարակի պայմաններում ռեսուրսների ու լոգիստիկայի կանխատեսման ազգային գվարդիայի համար: Բացի այդ, կենտրոնը զբաղվում է ԱԲ-էթիկայի հարցերի ուսումնասիրությամբ եւ ԱԲ գործնական մշակման մեջ էթիկայի սկզբունքների կիրառմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները