ԱՀԿ-ն դեմ է խիստ կարանտինին վերադարձին

09:40   11 Հուլիս 2020    214

ԱՀԿ առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ կազմակերպությունը դեմ է COVID-19-ի պատճառով խիստ կարանտինին վերադարձին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սակայն, ըստ Ռայանի, ԱՀԿ-ն չի բացառում, որ սահմանափակումներին վերադարձը կարող է միակ ելքը լինել վարակի տարածման պայմաններում: «Մենք դեմ ենք խիստ կարանտինին վերադառնալուն, բայց կարող են իրավիճակներ լինել, երբ դա կլինի միակ ելքը»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռայանը հավելել է, որ սահմանափակումների չեղարկումից հետո հիվանդությունը կարող է վերադառնալ, ուստի ԱՀԿ-ն միշտ առաջարկել է կարանտինից հրաժարվել աստիճանաբար և վերահսկել վիրուսի տարածումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները