«Ֆորմուլա -1»-ի ռուսական «Գրան պրին» կմեկնարկի սեպտեմբերից

10:35   11 Հուլիս 2020    379

«Ֆորմուլա -1» դասի ավտոմրցումների ռուսական փուլը ընթացիկ սեզոնում կմեկնարկի սեպտեմբերի 25-ին եւ կընթանա ըստ պլանավորածի՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք ավտոմրցումների կազմակերպիչների տարածած հայտարարությամբ։

Մինչ Սոչիում ռուսական փուլի մեկնարկը՝ իտալական Մուջելլոյում տեղի կունենա իտալական փուլը՝ սեպտեմբերի 11-13-ին։ Նշենք, որ առաջին մրցումները տեղի են ունեցել հուլիսի հինգին՝ Ավստրիայում։

Հիշեցնենք, որ ավտոմրցումները հետաձգվել էին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆորմուլա-1  


Վերնագիրի այլ պիտակները