Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերում չի ցանկանում

11:12   11 Հուլիս 2020    270

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերում չի ցանկանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է The Washington Post-ի և Fox-ի թղթակից, ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի աշխատակից Մարկ Թիսենին տված հարցազրույցում:

«Ոչ, ես չեմ ցանկանում դուրս գալ, սակայն ցանկանում եմ, որ մյուս երկրները վճարեն իրենց արդար մասնաբաժինը»,-ասել է Թրամփը:

Նա նաեւ պատմել է Ռուսաստանին հակազդելու համար ձեռնարկվող քայլերի մասին: Նման քայլերի թվում նա նշել է ՆԱՏՕ-ի ֆինանսավորումն ավելացենելու ջանքերը: Նա նաեւ նշել է, որ իր գործողությունների շնորհիվ ՆԱՏՕ-ի 8 երկրներ իրականացնում են իրենց պարտավորությունները՝ պաշտպանական կարիքների համար ծախսելով ՀՆԱ առնվազն 2 տոկոսը: Սակայն նրա խոսքով՝ դա շատ քիչ է:

Թրամփը կրկին հաստատել է Գերմանիայից ամերիկացի զինվորականների մի մասի դուրսբերման եւ Լեհաստան տեղափոխման մտադրության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՆԱՏՕ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները