Ռուսաստանում դպրոցական ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ից

11:37   11 Հուլիս 2020    221

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ ուսումնական պարապմունքները դպրոցներում կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Նա նաև նշել է, որ դպրոցներում տողաններ անցկացնելու հարցը կորոշվի օգոստոսի կեսերին:

Վարչության պետը ընդգծել է, որ եթե երկրում համաճարակաբանական իրավիճակը փոխվի, նոր կանոններ և նոր պահանջներ կմտցվեն:

«Բայց գլխավորն այն է, որ սեպտեմբերի 1-ին երեխաները դպրոց կգնան», – եզրափակել է Պոպովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները