Տոկիոյի իշխանությունները գիշերային ակումբներին և բարերին գումար կվճարեն փակ մնալու համար

13:10   11 Հուլիս 2020    199

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի իշխանությունները որոշել են գումար տրամադրել այն բարերի և ակումբների սեփականատերերին, որոնք կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստիպված են կասեցնել իրենց գործունեությունը, գրում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ իշխանությունները համավարակի ընթացքում հրաժարվել են տնտեսական աջակցութուն ցուցաբերել գիշերային ակումբներին և բարերին, սակայն վերանայել են իրենց որոշումը վարակի նոր բռնկման ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ասպիսով՝ 10 և ավել օր փակ մնացող կենտրոններին քաղաքային իշխանությունները մոտավորպես 4670 դոլար կհատկացնեն, կարանտինում գտնվող աշխատակիցները մոտ 934 դոլար կստանան։

«Մեծ թվով նոր վարակակիրները կարող են խնդիրներ առաջացնել բիզնեսի այս ոլորտի համար, ինչի համար մենք անկեղծ ցավում ենք։ Սակայն փորձում ենք միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի մեր շենքերում կանխագելենք վարակման դեպքերը»,- նշել է գիշերային զվարճանքների ճապոնական ասոցիացիայի ներկայացուցիչ Կաորի Կոգան։

Հայտնի է, որ նախօրեին Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 224 նոր դեպք, ինչը համավարակի սկզբից քաղաքի համար ռեկորդային ցուցանիշ է համարվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները