Սերբիայի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները

14:52   11 Հուլիս 2020    422

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ակցիաներ են:

Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, ինչպես նաև իրենց բողոքն են հայտնում կորոնավիրուսի տարածման դեմ նոր սահմանափակումների հետ կապված:

Ի նշան բողոքի՝ ցուցարարները այրել են աղբարկղեր, մեքենաներ, կոտրել են ապակիներ: Ցույցերի ընթացքում եղել են նաև բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս արցունքաբեր գազ և այլ միջոցներ են կիրառել՝ իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար: Կան տասնյակ ձերբակալվածներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները