Նորվեգիան իր սահմանները կբացի Եվրոպայի քսան պետության համար

15:04   11 Հուլիս 2020    207

Հուլիսի 15-ին Նորվեգիան կբացի իր սահմանները Եվրոպայի ավելի քան երկու տասնյակ պետություններից ժամանողների համար։

Այդ օրվանից, Եվրոպական տնտեսական գոտում եւ Շենգենյան գոտում գտնվող այդ երկրների քաղաքացիները կարող են այցելել Նորվգիա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշված երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Չեխիան, Գերմանիան եւ այլք։

Այս երկրներից Նորվեգիա ժամանողների համար պարտադիր կարանտինի պայմանը չի գործի։ Ավելի վաղ, բացվել էին նաեւ սահմանները՝ Դանիայի, Ֆինլանդիայի եւ Իսլանդիայի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները