Ուկրաինան պարզաբանում է ներկայացրել Սաակաշվիլիի խոսքերի վերաբերյալ

16:10   11 Հուլիս 2020    268

Ուկրաինայի ԱԳՆ-ը Վրաստանի պահանջով պարզաբանում է ներկայացրել վրացական իշխանությունների անլեգիտիմության մասին Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերի վերաբերյալ։

Ուկրաինայի ԱԳՆ-ը կոչ է արել Թբիլիսիին չընդունել առանձին քաղաքական գործիչների խոսքերը որպես երկրի դիրքորոշում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ուկրաինան բարձր է գնահատում Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և հաստատում է բարեկամական ոգով երկկողմ հարաբերություններ զարգացնելու իր պատրաստակամությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները