Եգիպտոսում խեղդվող երեխային փրկելու փորձի ժամանակ 10 մարդ է ջրահեղձվել

16:42   11 Հուլիս 2020    279

Ալեքսանդրիայի ափերի մոտ 10 մարդ է ջրահեղձվել՝ փորձելով փրկել խեղդվող երեխային։

Այս մասին հայտնում է Al Balad պորտալը։ Դեպքը տեղի է ունեցել լողափերից մեկում, որտեղ հանգստանալու էր եկել մարդկանց մի մեծ խումբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրի զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ լողափը կորոնավիրուսի պատճառով փակ է եղել, այդ իսկ պատճառով փրկարարներ չեն եղել։

Դեռևս հաջողվել է գտնել զոհերից 7-ի դիերը։ Լողափը հայտնի է ստորջրյա հոսանքներով, ինչի պատճառով այնտեղ դժբախտ դեպքեր շատ հաճախ են տեղի ունենում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները