Ղազախստանում ՉԺՀ-ի դեսպանատունն իր համաքաղաքացիներին նախազգուշացրել է նոր վտանգավոր վարակի մասին

18:03   11 Հուլիս 2020    228

Ղազախստանում Չինաստանի դեսպանատունն իր կայքում Չինաստանի քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակել առ այն, որ երկրի տարածքում տարածվում է թոքաբորբի նոր տեսակ առաջացնող վտանգավոր վարակ։

Դեսպանատունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ների տվյալները, պնդում է, որ հունիսի կեսերից պետության մի շարք շրջաններում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը «զգալիորեն աճել է»: Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ ասվում է, որ «նոր և դեռևս չուսումնասիրված թոքաբորբից» մահացությունը «զգալիորեն ավելի բարձր է, քան COVID-19-ից», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեսպանատունը պնդում է, որ այսօրվա դրությամբ Ղազախստանի որոշ շրջաններում վարակված է շուրջ 500 մարդ, ավելի քան 30 մարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հերքել է մի շարք չինական ԶԼՄ-ների տեղեկություններն առ այն, որ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվում:

«Ղազախստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները