Իտալիայում ոստիկանությունը դեռահասների է հայտնաբերել, որոնք մանկական պոռնոգրաֆիա են տարածել

18:38   11 Հուլիս 2020    297

Իտալական ոստիկանությունը 13-17 տարեկան 20 դեռահասներից բաղկացած խումբ է հայտնաբերել, որոնք իրենց բջջային հեռախոսներից մանկական պոռնոգրաֆիա եւ ինքնասպանությունների տեսանյութեր են տարածել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ տեղեկությունը ստացվել է 15-ամյա դեռահասի մորից, ով լուսանկարեր է գտել իր որդու հեռախոսի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեռահասները տեսանյութերը տարածել են WhatsApp, Telegram եւ այլ հավելվածների միջոցով:

Ոստիկանությունը շարունակում է փնտրել անձանց, ովքեր կարող են մասնակից լինել հանցավոր կոնտենտի տարածման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները