Իլոն Մասկը հուլիսի 11-ին արբանյակներ կարձակի տիեզերական համացանցի համար

18:57   11 Հուլիս 2020    250

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության կայքում հաղորդվում է, որ հուլիսի 11-ին նախատեսվում է Falcon 9 հրթիռ-կրիչի արձակումը Starlink միկրոարբանյակների հերթական խմբավորումով։

Այս արբանյակներն անհրաժեշտ են համամոլորակային ինտերնետ հասանելիության կազմակերպման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկնարկը պետք է իրականացվի ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 10:54-ին:

Նաև հրթիռը ուղեծիր կհանի BlackSky ընկերության երկու արբանյակ՝ Երկիրը բարձր թույլատվությամբ դիտարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները