Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ

19:44   11 Հուլիս 2020    222

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նախագահն ասել է, որ եթե նույնիկ ԱՄՆ-ը ամեն շաբաթ էլ ավելի շատ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ՌԴ նախագահ ՎԼադիմիր Պուտինի հետ լավ հարաբերությունները չեն փոխվի »,-հայտնել է պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաեւ ասել է, որ ՌԴ նախագահի հետ փորձում են միջուկային սպառազինության մասին պայմանագիր մշակել:

Թրամփը նաեւ մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Աֆղանստանում «Թալիբան» շարժմանն աջակցելու մասին տեղեկությանը: «Կարծում եմ՝ վերջին բանը, ինչը նրանք ցանկանում են Աֆղանստանի հետ կապ ունենալն է: Սովետական միությունը դարձավ Ռուսաստան Աֆղանստանի պատճառով»,-հավելել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները