Ճապոնիան միացել է NASA-ի լուսնային ծրագրին

20:13   11 Հուլիս 2020    219

Ճապոնիայի իշխանությունները և ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) Artemis լուսնային ծրագրի շուրջ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Հռչակագիրը, մասնավորապես, ենթադրում Է Ճապոնիայի մասնակցությունը մերձլուսնային Lunar Gateway կայանի ստեղծմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ներկայացրել էր այն հիմնական սկզբունքները, որոնց վրա կազմվելու է Լուսնի վրա գործունեության մասին միջազգային համաձայնագիրը, որին ԱՄՆ-ն ծրագրում է ներգրավել մի շարք գործընկեր պետությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները