COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել

20:36   11 Հուլիս 2020    260

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 563 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 377 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 291 հազար 176 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 136 հազար 671 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 804 հազար 338-ի, մահերինը՝ 70 հազար 524-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 822 հազար 674 է, մահերինը՝ 22 հազար 152, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 720 հազար 547 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 611 նոր դեպք:

Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 205 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները