Թրամփը հայտարարել է, որ աջակցում է ռասիզմի դեմ պայքարին, բայց չի ցանկանում վերաշարադրել պատմությունը

22:18   11 Հուլիս 2020    286

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է ամերիկյան հասարակության մեջ ռասիզմի դեմ բողոքի խաղաղ ակցիաներին, սակայն դեմ է ԱՄՆ պատմության վերաշարադրմանը:

Մեկնաբանելով երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի ցույցերը՝ Թրամփը հավաստիացրել է, որ բողոքի խաղաղ ցույցերի դեմ ոչինչ չունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խաղաղ ցույցեր ռասայական արդարության դե՞մ։ Միանշանակ։ Ես աջակցում եմ խաղաղ ցույցերին»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ում ընթացող ցույցերը խաղաղ չեն և երկրում գլուխ են բարձրացրել «ծայրահեղ ձախակողմյան մոլագարները», «անարխիստները» և «սադրիչները»։

«Ես հաստատակամորեն պաշտպանում եմ անցյալը: Դա մեր պատմության մի մասն է»,- ընդգծել Է Սպիտակ տան ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները