ԱՄՆ-ը նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին Չինաստանում կալանավորվելու աճող ռիսկի մասին

22:35   11 Հուլիս 2020    300

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է «մեծ զգուշություն ցուցաբերել» Չինաստանում՝ օրենքի կամայական կիրառման ռիսկի պատճառով, ընդհուպ ձերբակալությունը եւ երկրից հեռանալու արգելքը:

«ԱՄՆ քաղաքացիները կարող են կալանավորվել առանց ԱՄՆ հյուպատոսական ծառայություններին հասանելիության կամ ենթադրյալ հանցագործության մասին տեղեկատվություն ստանալու»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, գերատեսչությունը նշում է, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են նաեւ երկարատեւ հարցաքննությունների ենթարկվել եւ ձերբակալվել՝ պետական անվտանգության հետ կապված պատճառներով:

«Անվտանգության անձնակազմը կարող է ձերբակալել եւ (կամ) արտաքսել ԱՄՆ քաղաքացիներին՝ Չինաստանի կառավարության հասցեին քննադատական էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու համար»,- նախազգուշացրել է Պետդեպարտամենտը, սակայն դեպքերի որեւէ կոնկրետ օրինակ չի բերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները