Բոլիվուդյան աստղ Ամիթաբհ Բաչչանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով

09:10   12 Հուլիս 2020    202

Բոլիվուդյան աստղ Ամիթաբհ Բաչչանը հոսպիտալացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հնդիկ դերասանի թվիթերյան հաղորդագրությունը:

«Իմ «Քովիդ-19»-ի թեստի պատասխանը դրական է եղել, տեղափոխվել եմ հիվանդանոց, ընտանիքիս անդամներն ու աշխատակազմը նույնպես թեստեր են հանձնում, սպասում ենք արդյունքներին: Վերջին 10 օրվա ընթացքում ինձ հետ սերտ շփում ունեցած բոլորին խնդրում եմ թեստ հանձնել»,- գրել է դերասանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնդկական ֆիլմարտադրության կենդանի լեգենդն իր կեսդարյա կարիերայի ընթացքում մասնակցել է ավելի քան 180 ֆիլմի ստեղծմանը:

Նշենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800 000-ը, մահացածներինը՝ 22 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամիթաբհ-Բաչչան  


Վերնագիրի այլ պիտակները