Թրամփն առաջին անգամ պաշտպանիչ դիմակ է կրել

10:06   12 Հուլիս 2020    219

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ պաշտպանիչ դիմակ է կրել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Թրամփը հուլիսի 11-ին Վաշինգտոնի արվարձանում գտնվող Walter Reed հոսպիտալ է այցելել, որտեղ բուժում են ստանում նաև ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները:

ԱՄՆ նախագահն այցի ժամանակ մուգ կապույտ դիմակ է կրել, որի վրա նախագահական ոսկե տարբերանշան է եղել: «Ես կարծում եմ՝ դիմակ կրելը հրաշալի է: Երբեք դեմ չեմ եղել դրան, բայ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ կայացած հանրային բազմաթիվ միջոցառումների ժամանակ Թրամփը դիմակ չէր կրում` չնայած դրա անհրաժեշտության մասին անգամ իր իսկ աշխատակազմի՝ առողջապահության փորձագետների հնչեցրած խորհուրդներին, թեև հայտարարում էր, որ կրելու դեպքում գեղեցիկ տեսք կունենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները