Աֆղանստանում 28 վրաց խաղաղապահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

10:14   12 Հուլիս 2020    282

Հատուկ չվերթով Աֆղանստանից Թբիլիսի է տեղափոխվել 28 վրաց զինվորական, որոնց մոտ կորոնավիրուսային վարակ է հաստատվել, հայտնում է aliq.ge-ն։

Ըստ վրաստանյան լրատվամիջոցների` նրանք «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության մասնակիցներ են: Բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների: Նրանք բուժում են ստանալու Գորիի զինվորական հոսպիտալում: Մնացած զինվորականները վերադառնալուց հետո 14 օր պարտադիր կարանտին կանցնեն:

ՆԱՏՕ-ի`«Վճռական աջակցություն» (Resolute Support) ոչ ռազմական առաքելությունն Աֆղանստանում 2015 թվականից է, ըստ երկկողմ համաձայնության` երկրում ավելի քան 13 հազար զինվորական է, որոնց գործառույթներում աֆղանական զինվորների ուսուցումն ու խորհրդատվություններն են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները