Բեռլինցիները հորդորեցին դեզոդորանտ չօգտագործել

11:14   12 Հուլիս 2020    195

Մայրաքաղաքի տրանսպորտային ընկերությունը հնարը գտել է, թե ինչպես ստիպի բեռլինցիներին ճիշտ կրել պաշտպանական դիմակները:

Խթանը կլինի այլ ուղևորների քրտնքի հոտը: Berliner Verkehrsbetriebe հասարակական տրանսպորտային ընկերությունը ուղևորներին հորդորել է տնից դուրս գալիս դեզոդորանտ չօգտագործել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար»,- գրում է New York Post-ը:

Բազմաթիվ քաղաքացիներ սխալ են կրում բժշկական դիմակը`քթից իջեցնելով կզակին: Տրամվայում կամ մետրոյում ուղևորների քրտնքի հոտը, ըստ ընկերության, մարդկանց կստիպի դիմակը կրել ինչպես հարկն է:

Berliner Verkehrsbetriebe-ը նույնիսկ սոցցանցերում «Դուք մեզ այլընտրանք չեք թողնում» գրությամբ պաստառներ է տեղադրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները