Բժիշկները հայտնել են ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվանյութի փորձարկման մասնակիցների առողջական վիճակը

11:37   12 Հուլիս 2020    204

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ներարկվել մի խումբ կամավորների:

Նրանք պատվաստանյութից խնդիրներ չունեն և նրան առողջական վիճակը որևէ մտահոգություն չի առաջացնում:

Այս մասին այսօր հայտնել է Սեչենյովի համալսարանի կարդիոանգիոլոգիայի Գիտա-կիրառական կենտրոնի ղեկավար Սերգեյ Սեմիտկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գամալեյի անվան համաճարակաբանության և միկրոբիլոլոգիայի հետազոտական կետնրոնում ստեղծված պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցում է 38 կամավոր:
Պատվաստանյութի փորձարկումները հաջող են ընթանում: Այս ամսվա վերջում փորձարկումների առաջին փուլի անցկացման հստակ արդյունքները հայտնի կդառնան», ասել է Սեմիտկոն:

Ռուսական պատվաստանյութը փորձարկվում է կամավորների վրա՝ Ռուսսաստանի պաշտպանության նախարարության՝ Բուրդենկոյի անվան հոսպիտալում: Զուգահեռ նման փորձարկումներ են կամավորների վրա իրականացվում նաև Սեչենյովի բժշկական համալսարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները