Վենետիկում ջրհեղեղից պաշտպանող համակարգ են փորձարկել

11:52   12 Հուլիս 2020    188

Վենետիկում 1.5 կմ երկարությամբ ձգվող ամբարտակների համակարգ է տեղակայվել՝ բաղկացած 78 շարժական ջրային դարպասից:

Ինչպես հայտնում է ВВС News-ը, ուժեղ ջրհեղեղներից տուժող քաղաքում փորձարկվում է Mose անվանումը ստացած համակարգը, որը 4 պաշտպանիչ պատնեշներ է ստեղծում:

Դրանցից երկուսը տեղակայված են Լիդո շրջանում, մեկական՝ Մալամոկկոյում և Կիոջայում: Շատ բարձր մակընթացության ժամանակ օդը ներթափանցում է դարպասների մեջ և ազատում դրանք ջրից, ինչի արդյունքում դրանք բարձրանում են և արգելափակում ալիքի ճանապարհը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձարկումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին և տևել է 90 րոպե: Քաղաքապետարանի ներկայացուցիչների խոսքով՝ պատնեշները կարող են տեղակայվել կես ժամում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները