«Դիսնեյլենդը», չնայած ԱՄՆ-ում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, վերաբացվում է. BBC

12:10   12 Հուլիս 2020    236

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող զվարճանքի աշխարհահռչակ կենտրոն «Դիսնեյլենդը», չնայած երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, կրկին բացում է դռներն այցելուների առաջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, զվարճանքի կենտրոնի մաս կազմող «Հրաշքների թագավորություն» զբոսայգին բացվել է այցելուների համար հուլիսի 11-ից, իսկ «Էփքոթ» զբոսայգին և «Դիսնեյի հոլիվուդյան ստուդիաները» կվերաբացվեն հուլիսի 15-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցելուների պակաս կարծես թե չի լինելու. չնայած համաճարակի սրվելուն՝ հարյուրավոր մարդիկ հուլիսի 11-ին իրենց հանգիստը հենց «Դիսնեյլենդում» են կազմակերպել: Կենտրոնի տարածքում այցելուները պարտադիր պետք է դիմակ կրեն և պահպանեն անվտանգության սահմանված բոլոր կանոնները:

«Դիսնեյ» ընկերությունը Ասիայիում գտնվող իր 4 զբոսայգիներում սահմանափակ քանակությամբ ծառայությունների մատուցումը վերականգնել է: Ընկերության հայտարարած տվյալների համաձայն՝ տարվա առաջին եռամսյակում մոտ 1.4 միլիարդ դոլարի ֆինանսական վնասներ են կրել:

Մինչև այժմ Ֆլորիդա նահանգում կորոնավիրուսով վարակման շուրջ 250 000 դեպք է գրանցվել, որից 4197-ը՝ մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները