Ծովային աղվեսները 40 տարի անց վերադառնում են գերմանական ափեր

12:44   12 Հուլիս 2020    192

Ծվային աղվեսի (գերմ. Nagelrochen) այս լուսանկարը զբոսաշրջիկների կողմից արվել է այս ամռանը Վատտեն ծովի հատակի երկայնքով՝ հյուսիսային ծովի ափամերձ ջրերի էքսկուրսիաների ժամանակ, Բալտրում կղզու դիմաց:

Այստեղ եզակի բնական լանդշաֆտներն ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ: Հաղորդում է Deutsche Welle-ն։ Ըստ գերմանացի բնապահպանների՝ Վատտեն ծովի տարածքում վերջին անգամ ծովային աղվեսներ (դրանք փշավոր կատվաձկներ են) տեսել են 1980-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տեսակն անհետացել էր չափազանց ինտենսիվ ձկնորսության պատճառով, չնայած երկար ժամանակ նրանք հարթակաշի կատվաձկների հետ միասին (գերմ․ Glattrochen) ամենատարածված կատվաձկներն էին այս վայրերում: Ինչպես նշում է dpa գործակալությունը, միայն 1910-ին Արևելյան Ֆրասիայում 18․000 փշավոր և հարթակաշի կատվաձկներ էին բռնում սեզոնի ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ծովային-աղվեսներ  


Վերնագիրի այլ պիտակները