Մոսկվայում հարսանեկան արարողության ժամանակ մահացել է հարսնացուն

12:58   12 Հուլիս 2020    222

Մոսկվայի ռեստորաններից մեկում անցկացվող հարսանեկան արարողությունը ողբերգությամբ է ավարտվել. հարսնացուն մահացել է հենց արարողության ժամանակ հուլիսի 11-ին:

Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաընկերությունը: Տեղեկացվում է, որ հարսնացուն արարողության ժամանակ իրեն վատ է զգացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հյուրերը շատապ օգնություն են կանչել: Բժիշկները հարսնացուի մոտ անաֆիլաքսիկ շոկ են ախտորոշել: Տուժածի վիճակը անհրաժեշտ է դարձրել բժշկական երկրորդ անձնակազմի ժամանումը:

Վերակենդանացման փորձերն այդպես էլ արդյունք չեն տվել, հարսնացուն մահացել է: Նա ընդամենը 25 տարեկան էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները