Հուսով եմ, որ ՈւԵՖԱ-ն թույլ կտա մեզ խաղալ Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությունում

13:22   12 Հուլիս 2020    410

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (0-5):

«Ես գոհ եմ ինչպես արդյունքից, այնպես էլ մեր խաղից: Պատրաստ ենք Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումներին: Նրանք մոռցել են «Սաութհեմփթոնից» կրած պարտությունը և շատ լավ խաղացին: Ուղղակի այն ժամանակ չհաջողվեց: Մենք ստեղծում էինք շատ պահեր:

Մենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք և կատարեցինք նվազագույն առաջադրանքը: Այս խաղացողներն 6-7 տարի անընդմեջ անում են դա: Մենք դրան հասել ենք խաղադաշտում, և հուսով եմ, որ երկուշաբթի ՈւԵՖԱ-ն թույլ կտա մեզ խաղալ Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությունում: Տղաներն արժանի են դրան», – ասել է Գվարդիոլան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն անգլիական գրանդին 2 տարով զրկել է Եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից, ինչպես նաև ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար տուգանել է 30 մլն եվրոյով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվարդիոլա  


Վերնագիրի այլ պիտակները