Ռուսական Союз-СТ հրթիռը տիեզերք կարձակվի հոկտեմբերի 16-ին

16:17   12 Հուլիս 2020    165

Ռուսական Союз-СТ հրթիռը Արաբական Միացյալ Էմիրությունների Falcon Eye 2 արբանյակով տիեզերք կարձակվի հոկտեմբերի 16-ին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Գերմանիայի օդատիեզերական կենտրոնը:

Մարտի 6-ին նախատեսված մեկնարկը հետաձգվել էր մինչև ամսվա վերջ, սակայն կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով Ֆրանսիական Գվիանայում, որտեղից պետք է արձակվեր հրթիռը, բոլոր աշխատանքները մարտի կեսերին դադարեցվել էին, ուստի նոր ժակմետ է սահմանվել հոկտեմբերի 16-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Союз-СТ  


Վերնագիրի այլ պիտակները