ԱՄՆ Տեխաս նահանգում կրակոցներից 2 ոստիկան է սպանվել

17:59   12 Հուլիս 2020    170

ԱՄՆ Տեխաս նահանգի Մաք-Ալլեն քաղաքում հնչած կրակոցներից երկու ոստիկան է սպանվել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Կրակոցներ արձակած ենթադրյալ անձը տեղում ինքնասպան է եղել, իսկ ոստիկաները մահացել են հիվանդանոցում: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել գրանցված կանչի հիման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպից հետո դեպքի վայր ժամանած այլ ոստիկաններ հրամայել են կրակոցներ արձակող անձին զենքը վայր դնել, վերջինն էլ պահանջը կատարելու փոխարեն ինքնասպան է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները