Պուտինը հայտնել է, թե ով է առաջարկել իրեն վարչապետի պաշտոնի թեկնածուներին

19:00   12 Հուլիս 2020    279

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ով է առաջարկել իրեն երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուներին:

«Ձեզ հետքրքիր է, թե ով է ներկայացրել թեկնածությունները: Այդ թվում և նախագահի վարչակազմը»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, երկրի ղեկավարի խոսքով՝ կարևորագույն պաշտոնների թեկնածուների կադրային հարցերի լուծման պարագայում առաջարկություններ է անում նաև նախագահի վարչակազմը և կուսակցությունների ղեկավարները, որոնց հետ Պուտինը մշտապես կապի մեջ է գտնվում: Վարչակազմը, չէ՞ որ դա նրանց աշխատանքն է, այդ թվում և կադրային հարցերով»,- հավելել է ՌԴ ղեկավարը:

ТАСС-ին ավելի վաղ տված հարցազրույցում Պուտինը նշել էր, որ մի քանի թեկնածություն էր դիտարկում վարչապետի պաշտոնում: Ի դեպ, Միշուստինի թեկնածությունը ոչ ոք չի առաջարկել, ինքն է ընտրել: Պուտինի խոսքով՝ իրեն 4 թեկնածուի էի ներկայացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները