Գերմանիան կիբերհարձակման պատճառով ԵՄ-ին առաջարկել է հակառուսական պատժամիջոցներ մտցնել

20:48   12 Հուլիս 2020    182

Գերմանիայի կառավարությունը պաշտպանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը, ենթադրաբար, կարող էր 5 տարի առաջ ներգրավվել Բունդեսթագի վրա իրականացված կիբերհարձակման մեջ, հայտնում է Deutsche Welle- ն՝ վկայակոչելով Գերմանիայի խորհրդարանում Ձախերի կուսակցության պաշտոնական պատասխանը:

Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ հարձակման մեջ «ներգրավված է» Ռուսաստանի GRU ռազմական հետախուզական ծառայությունը: Մասնավորապես, ձերբակալման որոշում է կայացվել ռուս Դմիտրի Բադինի նկատմամբ, որը «ցանցահենների խմբի անդամ էր և կիբերհարձակում էր ղեկավարել 2015-ի ապրիլ-մայիս ամիսներին»:

«Կառավարությունը հիմնավորել է պատժամիջոցներ կիրառելու առաջարկությունը` ինչպես հետախուզական ծառայություններից ստացված նյութերով, այնպես էլ հանրային մատչելի աղբյուրներից », – ասվում է զեկույցում:


Հեռուստաալիքը նշում է, որ եթե եվրոպական երկրներն ընդունեն Գերմանիայի առաջարկը, սա կլինի առաջին դեպքը, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի կիբերհարձակումների դեմ:

Մայիսի 5-ին հայտնի էր դարձել, որ Գերմանիայի դաշնային դատախազը կալանքի որոշում է կայացրել 29-ամյա ռուս ցանցահեն Դմիտրի Բադինի նկատմամբ, ով, իբր, կատարել է մի շարք կիբերհարձակումներ, այդ թվում՝ ընդդեմ Գերմանիայի խորհրդարանի 2015 թ.-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները