ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճի մասին

09:15   13 Հուլիս 2020    188

Վերջին մեկ օրում ողջ աշխարհու արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 230 370 դեպք:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման տվյալ է հաղորդել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է 5285 հիվանդ: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12.5 մլն-ը, որոնցից 561 617-ը՝ մահվան ելք են ունեցել:

Ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 6 540 222 դեպք, այնուհետև Եվրոպայում՝ 2 907 654 դեպք:

Մեկօրյա վարակման նախորդ ռեկորդային ցուցանիշն արձանագրվել էր հուլիսի 10-ին, երբ ողջ աշխարհում վարակվել էր ավելի քան 228 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները