Մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելի Փրեստոնը

12:15   13 Հուլիս 2020    148

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի և ֆոտոմոդել Քելի Փրեստոնը, 57 տարեկանում մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։

Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տրավոլտան գրառմամբ տեղեկացրել է, որ կինը երկու տարի տառապել է կրծքագեղձի քաղցկեղից, ինչպես նաև ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել Փրեստոնի բժիշկներին և ընկերներին։

«Ծանր սրտով ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելին, կրծքագեղձի քաղցկեղի դեմ 2 տարվա պայքարից հետո մահացել է։ Քելիի սերը և կյանքը միշտ վառ կման մեր հուշերում։ Ես որոշ ժամանակ դադար կվերցնեմ՝ ժամանակս մորը կորցրած երեխաներիս տրամադրելու համար»,-գրել է դերասանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները