Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը դարձել է ամենահարուստ ամերիկուհին

15:04   13 Հուլիս 2020    254

Ամերիկյան Amazon ընկերութան ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ կինը: Forbes-ի գնահատմամբ՝ ՄաքՔենզի Բեզոսի կարողությունը կազմում է 62.3 մլրդ դոլար:

Ամերիկուհու կարողությունը մեկ շաբաթում ավելացել է 5.7 մլրդ դոլարով: Դա տեղի է ունեցել Amazon-ի բաժնետոմսերի թանկացման հաշվին: Հուլիսի 2-9-ն ընկած ժամանակահատվածում ընկերության արժեթղթերի գինը բարձրացել է 10 տոկոս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդյունքում ՄաքՔենզին շրջանցել է Walmart սուպերմարկետների ցանցի ժառանգորդուհի Էլիս Ուոլթոնին, որը մինչ այս պահն ամենահարուստ ամերիկուհին էր:

Ողջ աշխարհում ամենահարուստ կինը L’Oreal ընկերության հիմնադրի թոռնուհին է, ֆրանսուհի գործարար Ֆրանսուազ Բետանկուր Մայերսը, որը 2017 թվականին մոր՝ Լիլիան Բետանկուրի մահից հետո 39.5 մլրդ դոլար է ժառանգել: Ներկա պահին նրա կարողությունը գնահատվում է 64 մլրդ դոլար: Եթե ՄաքՔենզիի կարողությունն ավելանա ևս 2 մլրդ դոլարով, նա կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը:

Ջեֆ և ՄաքՔենզի Բեզոսներն ամուսնալուծվել են 25 տարվա համատեղ կյանքից հետո: Ապահարզանի արդյունքում ՄաքՔենզին ստացել է Amazon-ի՝ 38.3 մլրդ արժողությամբ բաժնետոմսերը (4%):

Բեզոսն ամուսնալուծությունից հետո էլ մնացել է մոլորակի ամենահարուստ մարդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները