Մեկ օրում գրեթե 70 փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից

15:26   13 Հուլիս 2020    287

Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում Է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:

«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 68 փախստական (20 կին, 35 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասված Է տեղեկագրում:

Հաղորդվում Է, որ օրվա ընթացքում մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 18 քաղաքացիներ:

Ի հավելումն նշվում Է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 19 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 22 պայթյունավտանգ առարկաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները