Ֆրանսիայի օդանավակայաններում թեստավորվելու են «կարմիր գոտու» երկրների ուղևորները

16:08   13 Հուլիս 2020    264

Առաջիկա օրերին Ֆրանսիայի օդանավակայաններում այսպես կոչված «կարմիր գոտու» երկրներից ժամանող ճանապարհորդների համար կորոնավիրուսային թեստեր կհայտնվեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կիրակի, հուլիսի 12-ին, այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը:

Կառավարությունում նշել են, որ բոլոր թեստավորումները կարվեն իրենց՝ ճանապարհորդների կամավոր համաձայնությամբ: Հաղորդվում է, որ խոսքը գնում է արագ թեստերի մասին:

Նաև թեստը կարող է չարվել, եթե մեկնած երկրից թեստ հանձնելու վկայագիր կա: Իշխանությունները չեն նշում, թե արդյոք թեստավորումը մերժելու դեպքում կա մուտքի արգելք կամ պարտադիր կարանտին:

Թեստերն առողջապահության նախարարությունում դեռ հաստատման փուլում են: Նախատեսվում է ամեն օր անցկացնել մոտ երկու հազար թեստ:

Նման փորձարկումների մեկնարկի ճշգրիտ ժամկետ դեռ չկա, բայց իշխանությունները խոստանում են, որ այն կսկսվի առաջիկա օրերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները