Լուկաշենկոն կորոնավիրուսի դեմ պայքարի նոր «դեղատոմս» է առաջարկել

17:31   13 Հուլիս 2020    311

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նոր դեղատոմս է կատակով առաջարկել․ նրա խոսքով՝ մեղր օգտագործելն ու հանրապետության տարածքում գտնվող աղբյուրում լողալը կարող է օգտակար լինել, գրում է ria.ru-ն։

Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, երկուշաբթի Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվել է Մոգիլյովի մարզում և այցելել «Կապույտ ջրհոր» աղբյուր։

Մինչ այնտեղ ժամանելը Բելառուսի առաջնորդը շփվել է իրենց սեփական արտադրանքը՝ պանիրը և մեղրը վաճառող տեղի բնակիչների հետ։ Նա ճաշակել է այդ մթերքներից՝ նշելով, որ «Կապույտ ջրհորը» հրաշալի վայր է:

«Այստեղ պետք է գալ կորոնավիրուսից բուժվելու համար։ Մեղր ուտել, սուզվել ջուրը»,- կատակել է Բելառուսի նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները