2019 թվականին նավթի արտահանումից ՕՊԷՔ-ի երկրների եկամուտները գրեթե 20 տոկոսով նվազել են

17:48   13 Հուլիս 2020    371

Նավթի արտահանումից ՕՊԷՔ-ի երկրների եկամուտները 2019 թվականին կազմել են 564,9 միլիարդ դոլար՝ նվազելով 2014 թվականից ի վեր առաջին անգամ, հետեւում Է կազմակերպության տարեկան վիճակագրական տեղեկագրից, որը հրապարակվել Է հուլիսի 13-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2018 թվականի մակարդակի նկատմամբ, երբ նավթի մատակարարումներից կարտելի երկրների եկամուտները հասել են 692,3 միլիարդ դոլարի, ցուցանիշը նազել Է 18 տոկոսով:

ՕՊԷՔ-ում խոշորագույն արտահանողը՝ Սաուդյան Արաբիան, 2019 թվականին նավթի վաճառքից վաստակել Է 202,4 միլիարդ դոլար, Իրաքը՝ 80 միլիարդ դոլար, Քուվեյթը՝ 52,4 միլիարդ դոլար:

ՕՊԷՔ-ի տվյալներով՝ ամբողջ պատմության ընթացքում եկամուտներն առավելագույնին են հասել 2012 թվականին: 2019 թվականին կարտելի երկրներն արտահանել են միջին հաշվով օրական 22,47 միլիոն բարել նավթ՝ մեկ տարի առաջվա օրական 24,3 միլիոն բարելի դիմաց: 2019 թվականին աշխարհում նավթի ապացուցված պաշարների ծավալն աճել Է 3,6 տոկոսով՝ մինչեւ 1,55 տրիլիոն բարել, որից 1,23 տրիլիոն բարելը բաժին Է ընկնում ՕՊԷՔ-ի երկրներին, հետեւում Է կազմակերպության տարեկան վիճակագրական տեղեկագրից:

«Աշխարհի նավթի ապացուցված պաշարները 2019 թվականի վերջին կազմել են 1,551 տրիլիոն բարել՝ 2018 թվականի 1,497 տրիլիոն բարելի համեմատությամբ ավելանալով 3,6 տոկոսով: ՕՊԷՔ-ի անդամ երկրներում նավթի ապացուցված պաշարները 2019 թվականի վերջին ավելացել են 3,7 տոկոսով՝ մինչեւ 1,23 տրիլիոն բարել՝ 2018 թվականի փոքր-ինչ նվազումից հետո»,- ասված Է հաշվետվության մեջ:

Անցյալ տարի ԱՄՆ-ն նավթի ապացուցված պաշարներն ավելացել Է 20,1 տոկոսով՝ մինչեւ 52,64 միլիարդ բարել: ՌԴ-ի ցուցանիշն ըստ որում մնացել Է առանց փոփոխությունների՝ 80 միլարդ բարելի մակարդակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԷՔ  


Վերնագիրի այլ պիտակները