Իրանի խորհրդարանի պատգամավորը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով

18:38   13 Հուլիս 2020    230

Իրանի խորհրդարանի պատգամավոր Իսա Ջաֆարին մահացել է կորոնավիրուսի հետեւանքով, հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:

Փետրվարյան ընտրությունների արդյունքներով ժողովրդական ներկայացուցիչ ընտրված Ջաֆարին իր պարտականությունների կատարումը ստանձնել էր բոլորովին վերջերս՝ մայիսի վերջից, երբ 11-րդ գումարման խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջաֆարին խորհրդարանի կազմում պլանավորման եւ բյուջեի կոմիտեի անդամ էր: Նա նախկինում էլ ուներ օրինաստեղծ գործունեության փորձ՝ 8-րդ գումարման խորհրդարանում:

Պատգամավորի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բագեր Գալիբաֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները