Թաիլանդը խստացնում է միջոցառումները ցամաքային սահմաններին

22:04   13 Հուլիս 2020    305

Թաիլանդի իշխանությունները հրամայել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները իրենց ցամաքային սահմաններին՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախության պատճառով:

Հունիսի սկզբից իշխանությունները կալանավորել են 3000 աշխատանքային միգրանտների, որոնք փորձել են մտնել երկիր, հայտնել է կառավարության ներկայացուցիչ Տավիսին Վիսանույոտինը: Նա անհանգստություն է հայտնել օդային ճանապարհով օտարերկրացիների ժամանումների վատ կարգավորման մասին՝ այն բանից հետո, երբ երկու նման այցելուներ թեսթի դրական արդյունք են ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ երկրում վեց շաբաթվա ընթացքում չի գրանցվել կորոնավիրուսի ոչ մի դեպք։ Հունվարից Թայլանդում վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 3220, իսկ մահվան դեպքերինը՝ 58:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները