Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ռուս մշակողը նշել է դրա պատրաստ լինելու ժամկետը

23:21   13 Հուլիս 2020    370

COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ կանցնի եւ բժշկական հաստատություններում օգտագործման համար համապատասխան թույլտվություն կստանա մինչեւ օգոստոսի կեսը:

Այս մասին հայտարարել է Գամալեյի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կենտրոնում ակնկալում են, որ պատվաստանյութի գրանցման գործընթացը կտեւի մինչեւ օգոստոսի 2-4-ը, որից հետո որոշ ժամանակ կպահանջվի «Ռոսզդրավնադզոր»-ում քաղաքացիական շրջանառության համար առանձին թույլտվություն ստանալու գործընթացի համար: «Դե, մոտ օգոստոսի 14-15-ը, հուսով եմ, որ պատվաստանյութի փոքր քանակությունը, որը կարող է մշակվել, քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի»,- ասել է նա:

Գինցբուրգի խոսքերով՝ մինչեւ օգոստոսի կեսը փորձարկումների երկրորդ փուլն ամբողջությամբ կավարտվի, եւ կթույլատրվի քաղաքացիական շրջանառությունը, որը իրականում երրորդ փուլն են: Ինստիտուտի տնօրենը պարզաբանել է, որ պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ օգտագործելու գործընթացում կստուգվեն դեղամիջոցը ստացած հիվանդները: Նա նշել է, որ եթե մարդկանց մոտ առաջանան կողմնակի ազդեցություններ, ապա առողջապահության նախարարությունն իրավունք ունի հետ կանչել թույլտվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները