Թուրքիայի Ռիզեի նահանգում ջրհեղեղների պատճառով երկու մարդ է մահացել

10:05   14 Հուլիս 2020    297

Թուրքիայի Ռիզեի նահանգում հորդառատ անձրևներ են տեղացել, ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է մահացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Ռիզե քաղաքի Չաելի թաղամասի Մադենլի շրջանում գտնվել է բնակիչներից մեկի անշնչացած մարմինը, իսկ 82-ամյա Հավվա Թույսուզին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Ջրհեղեղի պատճառով ավելի քան 100 մեքենա է վնասվել, 3 տուն այլևս ապրելու համար անպիտան է դարձել, լրջորեն վնասվել են նաև նկուղային հարկերում գտնվող բնակարանները, տներն ու գրասենյակները:

Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որի գլխավորությամբ տեղի են ունենում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները