Կալիֆոռնիայի նահանգապետը կրկին զանգվածային սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի պատճառով

10:37   14 Հուլիս 2020    255

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրահանգել է կրկին սահմանափակել հանրային հաստատությունների աշխատանքը՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:

Այսպիսով, ամբողջ նահանգում նա կարգադրել է փակել բարերը, ռեստորանները՝ բացառությամբ առաքումով աշխատողների, կինոթատրոնները, թանգարանները և կենդանաբանական այգիները, ինչպես նաև զվարճանքի կենտրոնները և նմանատիպ այլ հաստատություններ:

Մի շարք շրջաններում եռօրյա արգելք է սահմանվում առևտրի կենտրոնների, վարսավիրանոցների, եկեղեցիների, ֆիթնես կենտրոնների և ընկերությունների գրասենյակների գործունեության համար, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք զբաղվում են ծայրահեղ կարևոր հասարակական գործունեությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները