Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել

11:23   14 Հուլիս 2020    208

Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել, 13 վարակակիր ապաքինվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 999 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 870:

Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219-ը:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները