ԱՄՆ ՌՕՈԻ-ի կործանիչը վթարի է ենթարկվել ավիաբազայում վայրէջքի ժամանակ

12:05   14 Հուլիս 2020    200

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 Viper կործանիչը վթարի է ենթարկվել Նյու Մեքսիկոյի Hollomen ավիաբազայում վայրէջք կատարելիս, օդաչուն հաջողությամբ դուրս է նետվել:

«49-րդ էսկադրիլիայում հաշվառված ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 Viper կործանիչն այսօր վթարի է ենթարկվել Hollomen ավիաբազայում տեղական ժամանակով 18.00-ին վայրէջք կատարելիս: Ինքնաթիռի միակ օդաչուն հաջողությամբ դուրս է նետվել, այժմ նրան օգնություն են ցուցաբերվում աննշան վնասվածքների պատճառով»,- նշվում է էսկադրիլիայի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները