Քեյթ Միդլթոնը ներկա է գտնվել BBC-ի կրթական նախաձեռնության ազգային մեկնարկին

12:12   14 Հուլիս 2020    227

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ներկա է գտնվել BBC-ի կրթական նախաձեռնության՝ Tiny Happy People-ի ազգային մեկնարկին, որն անվճար ռեսուրսներ է տրամադրում ծնողներին՝ մինչև 4 տարեկան երեխաների լեզվի զարգացման գործում աջակցելու համար։

38-ամյա Քեյթ Միդլթոնը շքեղ տեսք է ունեցել մոտ 2000 դոլար արժողությամբ Emilia Wickstead նորաձևության տան սև ու սպիտակ պուտավոր զգեստով։ Քեմբրիջի դքսուհին եղել է նուրբ դիմահարդարմամբ և, ինչպես նկատում է պարբերականը, գունաբացած վարսերով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

BBC Breakfast-ին տված հարցազրույցում Միդլթոնը, խոսելով Tiny Happy People-ի առցանց հարթակի մասին, այն ծնողների համար «ոսկե հնարավորություն է որակել»՝ հավելելով, որ շատ կցանկանար, որ տեղեկատվությունը նույնքան մատչելի լիներ, երբ առաջին անգամ ինքն էր մայրանում։

«Tiny Happy People-ն անգնահատելի ռեսուրս է, որը ծնողներին և խնամակալներին տրամադրում է աջակցություն և խորհրդատվություն, որպեսզի երեխաները կարողանան զարգացնել իրենց անհրաժեշտ լեզվական հմտությունները»,- նշել է դքսուհին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները