Պակիստանը դատապարտում է Հայաստանի սադրիչ գործողությունները

12:16   14 Հուլիս 2020    267

Պակիստանը խստորեն դատապարտում է հայկական ուժերի կողմից հուլիսի 12-ի հարձակումը Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորստի:

Այդ մասին նշվում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արտաքին գործերի նախարարությունը խոր ցավակցություն է հայտնել ադրբեջանցիների ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը:

Նշվել է, որ չլուծված ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:

Վերջին սադրիչ քայլը միջազգային հանրությունը շեղելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում ամրագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին խոչընդոտելու փորձի դրսևորում է:

Պակիստանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ և իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները